Կրծքանշան՝ արյան կաթիլի տեսքով։
Հյուսիսային պողոտայում այսօր սովորականից մարդաշատ էր։ Այստեղ էին հավաքվել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու ուղղակի մարդիկ, ովքեր «Դարձիր հերոս, Նվիրիր կյանք» բարեգործական ակցիային էին մասնակցում՝ փորձելով մարդկանց ուշադրությունը հրավիրել արյան փոխներարկման կարիք ունեցող մարդկանց։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորեց այս միջոցառումը, քանի որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների, բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր, որոնց պակասը շատ է զգացվում։
Ակցիայի բոլոր մասնակիցները գրանցվում էին Արյունաբանական կենտրոնի հատուկ տաղավարներում ու ստանում էին կրծքանշան արյան կաթիլի տեսքով։ Այսինքն` նրանք իրենց տվյալները գրանցելով՝ հետագայում կդառնան արյան դոնոր։