A
A
«Արտակարգ» հուշարձան են պատրաստում
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Ըստ ԱԻՆ մամլո ծառայության՝ հանձնաժողովի անդամներն այցելել են արվեստանոց` տեղում ծանոթանալու հուշարձանի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի գնահատմամբ` աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։