Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբամանում հայտնաբերվեց ատրճանակ և փամփուշտ

Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Հանրապետության փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարևանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։