Հեղինակների անունները գաղտնի կպահվեն
Հուլիսի 1-ից կտրվի «Անտարես» հրատարկչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ 2013» գրական մրցույթի մեկնարկը։
Երրորդ անգամն է,երբ որոշվում է տարվա լավագույն պատմվածքը։
«Մեր նպատակն է ժամանակակից գրականությունը ավելի ընթերցված, քարոզված դարձնելը, երկրորդը՝ զարկ տալ պատմվածքի ժանրին և վերջապես բացահայտել մեր սկսնակ գրողներին և նրանց օտար հրատարակիչներին և ընթերցողներին դարձնել հասանելի»,-նշեց մրցույթի համակարգող Արքմենիկ Նիկողոսյանը։
Մրցույթի կազմակերպիչները գոհ են նախորդ 2 տարվա մրցույթի գրանցած արդյունքներից։Այս տարի մրցույթի անցկացման կարգը կրել է որոշակի փոփոխություններ։
«Ժյուրիի անդամերը չեմ իմանալու հեղինակների անունները։Մեր նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել մեր անաչառությունը։Շատ անգամ նմանատիպ մրցույթներում սկսնակ ու արդեն կայացած գրողների ստեղծագործությունները ներկայացվում են միաժամանակ, և հեղինակությունը սկսում է դեր խաղալ»,-նկատեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Այս տարի առանձին մրցանակ է սահմանված նաև լավագույն մանկական պատմվածքի համար։
Մրցույթի մեկնարկը կավարտվի հոկտեմբերի 1-ին,իսկ հաղթողները հայտնի կլինեն մինչև տարվա վերջ։
Ի դեպ, ինչպես անցած 2 տարիներին,այս տարի նույնպես մրցույթի լավագույն պատմվածքները լույս կտեսնեն առանձին գրքով և կթարգմանվեն այլ լեզուներով։