A
A
Ձերբակալություն Մարմարաշենի գործով
Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Այս մասին հայտնում է ոսիկանության մամլո ծառայությունը։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարություն Ս.-ն ձերբակալված է:
Գևորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է: