Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպառ վերացման վտանգի առջև (տեսանյութ)

Հասարակություն
89f7648c68f88eb2993a1192d00bfa24

Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք- շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:

Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում,, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում:

«Շիրակի կենտրոնի» ներկակայացվող տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող գեղեցիկ շենքերից մեկում տիրող վիճակի մասին է: