Նկատվել են օձեր
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Գյումրիի Աղյուսի 152 տան բակում, Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «Բալի» ռեստորանային համալիրի մոտ, Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Ուռենի փողոցի թիվ 4 տան բակում:
Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ:
Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:
Հրդեհներ
Հուլիսի 2-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի Երևանյան 18 տան մոտ այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.34-ին, մարվել՝ 13.04-ին:
Վ. Հարությունյանին պատկանող տան բակում այրվել է 200 հակ պահեստավորված անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 12:17-ին Տավուշի մարզի Բերդավանի գյուղապետ Ա. Գաբրիելյանից տեղեկություն է ստացվել, որ գյուղի «Հայվալու» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 13.26-ին:
Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:
***
Նույն օրը, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 42 շենքի մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.34-ին, մարվել` 14.39-ին:
Այրվել է 450 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
***
Կանխվել է ինքնասպանության փորձ
Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին տեղեկություն է ստացվել, քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կապանի Հ. Ավետիսյան 1 շենքի տանիքից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապանի Գ. Արզումանյան 3-րդ նրբանցքի թիվ 2 բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Ն. Ներսիսյանի ինքնասպանության փորձը:
Ծխահարվել են հավեր
Հուլիսի 3-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.42-ին:
Այրվել է Թ. Եփրեմյանին պատկանող երկհարկանի ինքնաշեն տնակն ամբողջությամբ՝ 30 քմ մակերեսով և ծխահարվել` 31 հավ: