Ակցիա Նախագահականի դիմաց (տեսանյութ)
33 թաղամասի բնակիչներն այսօր նախագահականի նստավայրի մոտ էին։ Բողոքի ակցիա իրականացնող բնակիչներն այս անգամ Սերժ Սարգսյանից են պահանջում իրենց հատկացնել խոսատացված բնակարանները։ Արդեն 7 տարի է նրանք պայքարում են իրենց բնակարանների համար։ Դիմել են թե քաղաքապետարան, թե կառավարություն, սակայն ոչ մի դրական պատասխան չեն ստացել։
33 թաղամասի բնակիչ Լաուրա Մանուչարյանը նկատում է. «Մեկը մեկի վրա է գցում, սեփականատերը մեզ 7 տարի է մեզ վարձ է տալիս, սաղ իրանց տակն ա, սաղ իրանց տակն ա, Սերժի տակն ա, Սաշիկի տակն ա։ Եթե մենք մի շենքը չգցեցինք, մենք մեր տունը չունեցանք, լրիվ ուրիշ քայլերի կդիմենք, ոնց որ ժողովրդին զոռով հանեն իրենց դեմ»։
Այստեղ էի նաև Գարեգին Նժդեհի քրոջ դուստրը, ով արդեն 385 օր է, քնում և արթնանում է նախագահականի դիմաց։ Նստացույց անող տիկինը պահանջում է հետ վերադարձնել իրենց գողացված ունեցվածքը։ Տիկին Էմմա Ասատրյանի խոսքերով, իր ունեցվածքը ապօրինաբար իրենից գողացել է քրոջ դուստրը։ Նախագահականից տիկին Էմմային ընդամենը մեկ առաջարկ են արել։
«Իրանք ինձ առաջարկում են գնալ ծերանոց։ Ես օրինականություն եմ պահանջում, որպեսզի գողից վերցնեն իմ ունեցվածքը, իրանք ինձ ուղարկում են ծերանոց»։