Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵՐ, ԹԵ՞` ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սպորտ

Ֆինլանդիա-Հայաստանի հանդիպումից հետո, դաշտի տերերի գլխավոր մարզիչ Անտի Մյուրինենը նշել է, որ իրենց թիմի համար Հայաստանի Ազգային հավաքականը լուրջ դժվարություններ էր ստեղծել եւ ողջ խաղի ընթացքում իրենց խնդիրն էր դրանք հաղթահարելը: Ըստ գլխավոր մարզչի, ողջ խաղի ընթացքում ինքը ստիպված է եղել միաժամանակ վերլուծել թիմի տակտիկական մոդելը:

Ֆինլանդիայի հավաքականի առաջատար Ալեքսեյ Երյոմենկոն, որը դարձավ այս խաղում ֆինների 2-րդ գոլի հեղինալը, անդրադառնալով Հայաստանի հավաքականի խաղին նշել է, որ զարմացած է այն փոփոխություններով, որ տեղի են ունեցել հայկական թիմում: Նա հատկապես առանձնացրել է գնդակին տիրելու Հայաստանի հավաքականի անդամների հնարավորությունը` հատկապես դաշտի կենտրոնական մասում: Երյոմենկոյի կարծիքով Հայաստանի թիմը խաղային լուրջ առավելություն ուներ առաջին խաղակեսում եւ ավելացրել է, որ 2-1 արդյունքի ժամանակ անգամ, իրենք լուրջ դժվարություններ ունեին:

Ամեն դեպքում ֆինները երեւանյան խաղից հետո էլ էին հարգանքով խոսում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին, սակայն իրականում հայ ֆուտբոլիստները 2 անընդմեջ պարտություն են կրել, որ արդարացման ենթակա չէ: