Բացվեց լողի մարզադպրոց
Դավթաշեն վարչական շրջանում այսօր բացվեց «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցը: Լողավազանը՝ որպես այդպիսին, գործում է 2007 թվականից, սակայն 3-7 տարեկան փոքրիկների առանձնացված խմբի համար հատուկ պայմանները նոր են ստեղծվել:
Մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանն էլ նշեց, որ իրենք մինչ օրս ունեցել են բազում նվաճումներ և հաջողություններ. «Մեր սաները մասնակցելով համապատասխան տարիքային խմբերի մրցումներում՝ դարձել են գավաթակիրներ և մրցանակակիրներ: Այսօրվա մանկական նոր լողավազանի բացման առիթն ու կարևորությունն այն է, որ մեր սաները կարողանան մարզվել հանգիստ ու հարմարավետ պայմաններում: Այն կսպասարկի ոչ միայն Դավթաշենի բնակիչների, այլ նաև այլ վարչական շրջանների երեխաների»,- ասաց նա։
Մարզադպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էր վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ։