Ճանապարհը փակ է. պարենը մնացել է (տեսանյութ)
Սիրիայում մեր հայրենակիցները սովի են մատնված։ Ահազանգում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը։ Նախաձեռնությունը չի կարողանում Սիրիա պարենամթերք ուղարկել՝ վերջին օրերին ուժգնացած պատերազմական գործողությունների պատճառով։
Փակ են Հալեպ տանող ցամաքային և օդային բոլոր ճանապարհները։
«Անելանելի, անզորության վիճակում ենք նաև մենք հայտնվել, որովհետև հակառակ նրան, որ մենք վաղուց պատրաստած պարենամթերք ունեինք, որ նախատեսում էինք ուղարկել Հալեպ և Ղամիշլի, ուղղակի անկարելի է»,-ասում է նա։
Երեւանում հաստատված աիրիահայ արծաթագործ Արմեն Գյուլվարդյանն եղբոր և հոր հետ հեռախոսով է կապ հաստատում. Ինտերնետի հնարավորություն չկա։ Հալեպում ողջ բնակչությունը տագնապի մեջ է։
Չնայած ծանր վիճակին՝ Արմենի հարազատնեևրը չեն ցանկանում հեռանալ երկրից։
«Ասում են՝ էստեղ մնալու ենք մինչև որ պարզ լինի՝ ինչ կլինի»,-ասում է նա։