ԲՐՅՈՒԿՆԵՐԸ ԼՈՒՐՋ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառել Բրյուկները մամուլի ասուլիս տվեց: Մարզիչն ընդգծեց, որ անկախ նրանից թե ինչպես են հանդես եկել հայ ֆուտբոլիստները նախորդ խաղերում, իրենք բավականին լուրջ են մոտենում այս հանդիպմանը եւ կփորձեն անակնկալներից զերծ մնալ:
Բրյուկների կարծքիով առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հաղթանակի համար: Չեխ մասնգետը զարմացած էր, որ հայ լրագրողները լավ տեղեկացված են եւ ծանոթ են նաեւ Չեխիայի ներքին խոհանոցային հարցերին:
Բրյուկները Հայաստանի մասին կարծիք էր կազմել տեսագրությունների շնորհիվ եւ նրան դուր էին եկել Արթուր Պետրոսյանը ու Անդրեյ Մովսիսյանը: Մարզիչը հրաժարվեց կանխատեսումներ կատարել եւ նշեց, որ հետաքրքիր հանդիպում է սպասվում: