A
A
ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՉԵԽԵՐԻ ԴԵՄ
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողների հետ հանդիպեց նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնարդ Կազոնին: Մարզիչը նշեց, որ Հայաստանը նախորդ 3 խաղերում պարտվել է սեփական սխալների պատճառով, այլ ոչ թե մրցակիցների լավ խաղի: Կազոնին հայտնեց, որ ֆինների հետ հանդիպումից առաջ զրուցել է հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանի հետ եւ որոշել է, որ խաղացողը բաց կթողնի այդ հանդիպումը, բայց հանդես կգա Չեխիայի դեմ:
Ֆրանսիացի մասնագետը ավելացրեց նաեւ, որ հիմնական կազմում փոփոխություններ են սպասվում: Կազոնին կարծում է, որ չեխերի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց պետք է անհատապես հսկել, հատկապես աշխարհի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստ Յան Կոլլերին, որի հասակը 2 մետր 2 սմ է: