Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խառնաշփոթ մայրաքաղաքի կենտրոնում (տեսանյութ)

Հասարակություն
caff34dc9b6ab9e61ea5df74e1f5bc31

Այսօր Երեւանի Սայաթ Նովա 8, 10, 12 եւ Նալբանդյան 23 Ա շենքերի բակում խառնաշփոթ էր։ Մի քանի օր է՝ բնակիչները թույլ չեն տալիս սկսել բազմահարկի շինարարությունը։ Իսկ այսօր առավոտյան բակ են եկել կարմիր բերետավորներ։ 

Շինարարություն իրականացնացնելու է «Լարկո գրուպ» ՍՊԸ։ Տնօրեն Գագիկ Հախվերդյանն պնդում է, որ ունի թույլտվություն՝ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար:

«Կարող է լինել օֆիսային տարածքներ, կարող է լինի կլինիկա, սաունա չի կարող լինել այստեղ»,- վստահեցրեց նա։ 

Բնակիչներին չկարողանալով համոզել «Լարկո գրուպ»-ի տնօրենը որոշեց այսօր չսկսել շինարարությունը, մինչեւ նրանք պարզեն Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված փաստաթղթերի օրինականությունը։

 

Տեսանյութը` քիչ անց: