Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները տոնում են հաղթանակը (տեսանյութ)

Հասարակություն
c1840ce0d077c66c0f902d21bf80193a

Ուղեվարձի հարցը վերանայելու քաղաքապետի այսօր երեկոյան կայացրած որոշումից հետո քաղաքի տարբեր հատվածներում հարյուր դրամ վճարելու կոչ անող քաղաքացիները համախմբվեցին Ազատության հրապարակում եւ հաղթել ենք վանկարկելով շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ, այնտեղից էլ դեպի   Հանրապետության հրապարակ:

Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված ակտիվիստները կրկին՝ «հաղ-թա-նակ մինչեւ վերջ» վանկարկեցին, նրանք մոտեցան կառավարության շենքին:
Սկսեցին սուլել՝ պահանջելով կառավարությանը հեռանալ:

Այնուհետեւ քաղաքացիները հեռացան կառավարության շենքից ու կրկին վերադարձան Ազատության հրապարակ: