ՃՏՊ Վրաստանում
Հուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ, Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի հիվանդանոցից քաղաքացուն անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Նինոծմինդայի շրջանի հիվանդանոցի բժշկի հետ։ Վերջինս հայտնել է, որ ՃՏՊ-ի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հրայր Դավթյանը, 2009 թ. ծնված Լիլի, 2001 թ. ծնված Ռուզան և 2004 թ. ծնված Մարի Կարապետյանները, որոնց առողջական վրճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ. Կարապետյանինը` ծայրահեղ ծանր. վերջինիս անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստան:
Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել, որ Մ. Կարապետյանին կմոտեցնեն Բավրայի սահմանային անցակետ, որտեղ նրանց կդիմավորի Աշոցքի շտապօգնության բրիգադը:
Այնուհետև կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից ճշտվել է, որ ժամը 10.56-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտ, «Տոյոտա» մակնիշի 26 ՕՏ 919 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել շտապօգնության բրիգադը և երկու հրշեջ-փրկարար:
Մ. Կարապետյանը տեղափոխվել է Աշոցքի, իսկ ժամը 15.23-ին` Գյումրիի, այնուհետև` Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: