Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել են խոտածածկ տարածքներ

Հասարակություն
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի հեռուստաաշտարակի մոտ 2000 քմ և Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանն այրվել է 2000 քմ մակերեսով բուսածածկ տարածք: 

Հրդեհները մեկուսացվել են, մարվել:

Այրվել է ցախանոց

Հուլիսի 26-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.21-ին, մարվել՝ 04.39-ին:

Ամբողջությամբ այրվել են Զ. Խաչատրյանին պատկանող ցախանոցը (18 քմ), վառելափայտ (15 խմ) և գոմաղբ (20 խմ):

Հրդեհ վագոն-տնակում

Հուլիսի 25-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռի գերեզմանա¬տան մոտ այրվում է վագոն-տնակ և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.19-ին, մարվել՝ 12.51-ին:

Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը, ներսի երեսպատումը (12 քմ) և 200 քմ մակերեսով խոտածածկ տարածք: