Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչփարում մշակութային կյանքը բացակայում է (տեսանյութ)

Հասարակություն
690aa9ca236e67996af368e315c9f38c

Խաչփար համայնքում, ինչպես բոլոր գյուղերում, ամեն օր կյանքը սկսվում եւ ավարտվում է հողագործությամբ: Հանգստի ու ժամանցի միակ կենտրոնը, ինչպես ասում են,  գյուղամեջն է, որտեղ գնալու ժամանակ միայն տարեց տղամարդիկ ունեն:

Գյուղացիները դժվարանում են հիշել, թե գյուղում վերջին անգամ երբ է մշակութային միջոցառում տեղի ունեցել: 40 տարվա պատմություն ունեցող մշակութային ակումբի շենքը վաղուց վթարային է, իսկ ժամանակին տարեբ թատերական եւ մշակութային խմբեր էր հյուրընկալում:

Առօրյա հոգսերից կտրվելու համար, երիտասարդները ստիպված են մայրաքաղաք հասնել: 
Խաչփառում մշակութային կյանքի բացակայությամբ մտահոգված է նաև համայնքի ղեկավար Շահեն Մարտիրոսյանը։

Մշակույթի տան վերանորոգման խնդիրը ընդգրկված է մարզի հրատապ խնդիրների ծրագրում եւ սկսվել է, սակայն ավարտին չի հասել նոր շենքի կառուցում: Շենքի ծածկը վերանորոգվում է, ծածկը կա, մնում է ներսի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները,- ասում է համայնքի ղեկավար Շահեն Մարտիրոսյանը։

Մշակույթի տան շենքում Խաչփարցիների համար խոստացել են կառուցել նաեւ թենիսի ու շախմատի խաղասրահներ։ Գյուղացիների համար այս խոստումները դեռ հեքիաթների շարքից են, իսկ գյուղի երիտասարդները իրենց ապագան շարունակում են համայնքնից դուրս փնտրել: