Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանցիները գոհ չեն կառավարության որոշումից (տեսանյութ)

Հասարակություն
99c0b2f22278ca63a04c0bd1f7365975

Սևան քաղաքի Նալբանդյան 36 հասցեի 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքին կհատկացվի 57,5 մլն դրամ։ Կառավարության այսօրվա որոշումը, սակայն չգոհացրեց գործադիր մարմնի մոտ հավաքված սեւանցիներին։

«Նախ մեզ անհասկանալի է, թե գումարը երբ մեզ կհասնի։ Սեպտեմբեր ամսից մեզ նախազգուշացրել են, որ գումարը կա, բայց մեզ չի հասել»-ասաց բնակիչներից Մարիետա Նիկողոսյանը։

Կառավարության որոշմանն անձամբ տեղեկանալու համար Երեւան եկած բնակիչների խոսքերով, տրամադրվող գումարն իրենց չի բավականացնի համարժեք բնակարան ձեռք բերելու համար։

3 տարի առաջ վթարային ճանաչված շենքի բնակիչներին զարմացնում է, որ իրենք ընդգրկված են «ռազմական գործողություններից և ռմբակոծություններից անօթևան մնացած քաղաքացիներին աջակցություն» ծրագրի մեջ։ Վստահեցնում են՝ իրենց շենքը չի ռմբակոծվել։ Վթարային է դարձել շենքի տակ հավաքված ջրի հետևանքով։

«Այդ ծրագրով նախատեսված մաքսիմալ գումարը 5 մլն դրամ է։ Դա բավարար գումար չէ ոչ մի սենյականոցներին, ոչ երկուսներին, ոչ երեքներին»,-նշեց Մարիետա Նիկողոսյանը։

16 ընտանիքների մի մասը դեռ շարունակում է ապրել 4-րդ աստիճանի վթարային շենքում, ի վիճակի չէ բնակարան վարձել։

«Դուռը բան եմ դրել տակը, լոմով բացում-փակում եմ։ Էդ վիճակ չի, շատերի դռները չի բացվում»-նշեց Գեղամ Պետրոսյանը։

«Բնակվում ենք վախով։ Անցնում ա գարուն, ամառ, աշուն, ձմեռ ոչ մի բան չեն անում»։

Իրենց շենքի վիճակը ներկայացնելու համար նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։