Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիփոթեքի պահանջարկը մեծ է, ստացողների քանակը՝փոքր (տեսանյութ)

Հասարակություն
f1e0285dcce88246a3bee76b6d129bbb

Հայաստանյան միջին վիճակագրական եկամուտ ունեցող ընտանիքին, իր ողջ դրամական միջոցները խնայելու պարագայում, 5,5 տարի անհրաժեշտ կլինի 2 սենյականոց, 19 մլն դրամ արժողությամբ բնակարան ձեռք բերելու համար։

Ազգային հիփոթեքային ընկերության տնօրենի տեղակալ Լիլիթ Եղիազարյանի խոսքերով, այսօր հիփոթեքի պահանջարկն առավել երկրորդային շուկայում է, քանի որ նորակառույցները այնքան էլ մատչելի չեն։ Տոկոսադրույքները տատանվում են դրամային արտահայտությամբ 12-13 , իսկ դոլարայինը՝11,5-12 տոկոսի շրջանակներում։ Տրամադրման առավելագույն ժամկետը՝ 15 տարի է։ 

Միջազգային ֆինանսական կառույցների հաշվարկներով, Հայաստանում 55 հազար հիփոթեքային վարկի պահանջ կա։ Սակայն, տարեկան կտրվածքով Հայաստանում տրամադրվում է 1200-1300 հիփոթեքային վարկ։

 

մանրամասները` տեսանյութում: