Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է

Հասարակություն
c04cb2cfbd5679b5180e186dd425fa4b

Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության օրն է։ Օրվան և ասորիների ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ այսօր «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պահանջը մեկն է. որպեսզի Թուրքիան փոխհատուցի իրենց և աշխարհը ճանաչի ասորիների ցեղասպանությունը։ Նա նաև ներկայացրեց, թե ինչ վիճակում են այսօր ասորիները։

«Մինչև այսօր ասորիների ցեղասպանությունը դեռ չի դադարում պատմական Ասորեստանի տարածքում՝ Իրաքում։ Շարունակվում է դա և մենք պետք է բոլորս մեր ձայները բարձրացնենք և տեղյակ պահենք, թե ինչ է կատարվում»-ասաց Արսեն Միխայիլովը։