Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույցի մասնակիցները դիմել են ՄԻ պաշտպանին (տեսանյութ)

Հասարակություն
20ad83e9c99b54fec1b938fe4f5f0094

11 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդների պահանջը չի փոփոխվել։ Նրանք քաղաքային տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման գործընթացում մեղադրում են Երևանի քաղաքապետարանի տրասպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան-Տրանս» ընկերության նախագահ Միսակ Համբարձումյանին և պահանջում նրանց հրաժարականները։ Նստացույցի մասնակիցներն այսօր ևս մեկ պահանջ ունեն։

«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին դիմել ենք խնդրանքով, որ միջամտի վրանի կամ հովանոցի տեղադրման հարցում, քանի որ ոստիկանության աշխատակիցները ապօրինաբար չթողեցին տեղադրել վրանը»-«Ա1+»-ին հայտնեց նստացույցի մասնակից, ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանը։