Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները խնդրում են ՀՀ կառավարությանը

Հասարակություն
ddcb434aae30f47c09462050753ae442

Իրաքում իսլամիստները շարունակում են եզդիներին ոչնչացնել։ Ահազանգում է Եզդիների ազգային կոմիտե ՀԿ նախագահ Սաշա Սուլթանյանը։

Ըստ նրա, եզդիների ոչնչացումը տեղի է ունենում տնտեսական քաղաքականության շրջանակներում։ Նպատակը՝ տիրանալ եզդիաբնակ այն տարածքներին, որտեղ գտնվում է Իրաքի նավթի 50 տոկոսը։ Եզդիների ազգային կոմիտե ՀԿ-ն այսօր նամակ խնդրանքով դիմել է ՀՀ կառավարությանը՝ մեկ ակնկալիքով։

«Որպեսզի Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը միջազգային կազմակերպություններում իրենց լծակների օգնությամբ ինչ-որ կերպ բարձրացնեն նաև եզդիների հարցը։ Եւ հայկական գաղթօջախներում Սփյուռքի նախարարությունը փորձի ինչ-որ ձևով աջակցել եզդիներին, որովհետև կան նաև եզդիական համայնքներ, որոնց ձայնը թվաքանակի պատճառով այնքան էլ ազդեցիկ չէ»-ասաց Եզդիների ազգային կոմիտե ՀԿ նախագահ Սաշա Սուլթանյանը։