Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատան նախկին սանը՝ կառավարության դիմաց

Հասարակություն
aefa987452ee014eb5885714577b6d82

Վանաձորի մանկատան նախկին սան Թագուհի Քոչարյանն այսօր Կառավարության մոտ էր՝ իր ամուսնու Ռոման Կուդաշինի խնդիրը բարձրացնելու համար։ Ռոման Կուդաշինը նույն մանկատան նախկին սան է և մեղադրվում է մանկատնից երաժշտական կենտրոն գողանալու մեջ։ Դատարանի 2012թ. նոյեմբերի 13-ի վճռով Ռոման Կուդաշինը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Թագուհի Քոչարյանը համոզված է, որ իր ամուսինը հանցանք չի գործել և մեղադրանքը անհիմն է։

«Դատավորը ներքին համոզմամբ կայացրել է վճիռը, ոչ ապացույցներ կան, ոչ մի բան չկա։ Հիմա կառավարությունից խնդրում եմ, որ գործը վերանայեն, որ տեսնեն, որ ինքը ,մեղավոր չի»,-նշեց Թագուհի Քոչարյանը։