Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Սարգսյանը տնտեսության մաման լացացրել ա» (տեսանյութ)

Հասարակություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

«Առաջ Հայաստանը սրընթաց հետ գնաց, ապահով Հայաստանից մարդիկ ճամպրուկներով փախչում են, չեն կարողանում կանգնեցնել»,- ասում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա մարդկանց միակ փրկությունը կլինի իշխանափոխությունը: Դրա համար նա առաջարկում է ընդդիմադիրներին, որ ստորագրեն մի պայմանագիր, որով պարտավորված կլինեն իշխանափոխությունից հետո պաշտոնների չգալ, միայն թե երկիրը փրկեն. «Ես էլ պաշտոն չեմ ուզում: Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, միայն այս տզրուկներից ազատվենք»:

Հարցին, թե հիմա դուք, որ ճամբարում եք նա պատասխանեց. «Միմիայն այն ճամբարում, որը դեմ է Սերժ Սարգսյանին»: Երկրի վատ վիճակի համար նա մեղադրում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու զարմանում է, որ այդքանից հետո վարչապետը դեռ երգում է. «Տիգրան Սարգսյանը ինչին կպնումա «Մաման լացացնում» ու դրանց հետո էլ դեռ երգումա ու ժպիտը դեմքին մանա գալիս»: