Ծառերին դեմք տվող հսկիչը (տեսանյութ)
Նոր Նորքում տեղակայված հատուկ կացարանի այգու ծառերը դեմքեր ունեն: Այս ամենը հսկիչ-պահակի՝ 63-ամյա Վաչագան Մաթևոսյանի աշխատանքն է:
«Այս ծառերը 45-50 տարվա ծառեր են, ասեցի դեմք տամ նրանց: Բնակիչները գալիս, հիանում են, մարդիկ տեսնում են, որ իսկականից Հայաստանը գեղեցիկ է, տաղանդավոր մարդիկ կան այստեղ»,- ասում է պարոն Մաթևոսյանը:
Նա մասնագիտությամբ պոլիգրաֆիստ է, իր մեկսենյականոց բնակարանի բոլոր պատերից կախված են տարբեր քանդակներ: Հայաստան եկել է Բաքվից, երբ սկսվեցին ջարդերը, հուշերը մինչև հիմա հանգիստ չեն տալիս:
Պարոն Մաթևոսյանը մասնակցել է մի քանի ցուցահանդեսների, ճանաչվել Հայաստանի ժողովրդական վարպետ: Իր քանդակները վաճառելու սովորություն չունի, սակայն մի քանի անգամ փորձել է:
18 տարուց ավելի կլինի, ինչ Վաչագան Մաթևոսյանը իր երեխաներին չի տեսել. նրանք մոր հետ բնակվում են Ռուսաստանում: Ասում է` կարոտը բուժում է փորագրությամբ ու թաքուն հույսով:
Մանրամասները՝ տեսանյութում: