Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում մարդու կյանքը 95 տոկոսով վտանգված է (տեսանյութ)

Հասարակություն
0e00a8e99563c0cd181f7543e0d0f625

Սիրիայում իրավիճակը օրհասական է դառնում: Համատարած թողության և քաոսի պայմաններում ամենից շատ տուժում է հասարակ ժողովուրդը, այդ թվում մեր հայրենակիցները: Մեկ ամիս առաջ Սիրայից եկած Հովիկն գտնում է, որ իրավիճակը այնտեղ օր-օրի ծանրանում է և պատերազմական գործողությունները շարունակում են մարդկային կյանքեր խլել:

Երեք օր առաջ էլ Սիրայից վերադարձած Րաֆֆին պատմում է, որ արդեն իսկ գնալ-գալը կյանքի համար վտանգավոր է: Սիրիա-թուրքական սահմանը ամբողջովին վերահսկվում է ընդդիմության կողմից և շատ հայերի առևանգում են:

Ըստ Րաֆֆի, Հալեպը ամբողջությամբ շրջապատված է ընդդիմադիրների կողմից և քաղաքին սով էսպառնում: