Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Շախմատի 36-րդ օլիմպիադայում կայացան 1-ին տուրի հանդիպումները: Հայաստանի հավաքականը խոշոր 3.5-0.5 հաշվով պարտության մատնեց Մոնղոլիային: Հայաստանի հավաքականը հանդես է եկել Վահանյան, Լպուտյան, Սարգսյան եւ Մինասյան կազմով: Մեր թիմից միայն Արտաշես Մինասյանին չի հաջողվել հաղթանակ տոնել, որը իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Ինչպես եւ սպասվում էր 1-ին տուրում գրանցվեցին մի շարք խոշոր հաշիվներ: Օլիմպիադայի գլխավոր ֆավորիտ Ռուսաստանը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Անդորրայի նկատմամբ, իսկ Ուկրաինան 4:0 հաշվով հաղթեց Ինդոնեզիային: Նույն հաշվով Իսրայելը պարտության մատնեց ՀԱՀ-ին: 2-րդ տուրում Հայաստանի կմրցի Ուզբեկստանի հետ:

Իսկ ահա կանանց Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է, անակնկալ պարտություն կրեց` 1:2 հաշվով զիջելով Մալազիային:

Մեր թիմը հանդես եկավ առանց իր առաջատարի` Էլինա Դանիելյանի, իսկ Մալազիայի հետ մրցավեճում միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը: Հավանաբար հավաքականի մարզիչը թերագնահատելով մրցակցին որոշել է Էլինա Դանիելյանին դուրս չբերել մեկնարկային կազմ եւ նրա փոխարեն հանդես է եկել նման կարգի մրցաշարերի փորձ չունեցող Սիրանուշ Անդրեասյանը:

Ավելացնենք նաեւ, որ Մալազիայի հավավաքականը իր վարկանիշով 56-րդ է օլիմպիադայում, իսկ Հայաստանը 14-ը: Կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը վատեմալան է: