A
A
Չեն հավատում Աշոտյանին (տեսանյութ)
Ուսանողներն ու նրանց ծնողները ասում են, որ այս ուսումնական տարին այնքան էլ բարի չէր: Նրանք առաջին հերթին դժգոհ են վարձավճարների բարձրացումից: Բուհերի վարձավճարների դեմ պայքարող ակտիվիստներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել, իրազեկելու վաղվա ակցիայի մասին, որը նախատեսված է կառավարության շենքի դիմաց, օգոստոսի 29-ին` ժամը 10:00-ին:
Ուսանողները չեն հավատում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն պնդումներին, թե ուսվճարները բարձրացվել են կրթությունն որակյալ դարձնելու համար:
Ուսանողների այսօրվա ակցիայով հետաքրքրված քաղաքացիները խոսեցին իրենց խնդիրներից:
Մանրամասները` տեսանյութում: