A
A
Ակցիա Փակ շուկայի մոտ
Մի քանի հարյուր քաղաքացիներ այսօր հավաքվել են «Փակ շուկայի» հարակից հատվածում և հայտնում են իրենց դիրքորոշումը շուկայի բացման վերաբերյալ:
«Ա1+»-ի լրագրողի փոխանցմամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը նշեցին, որ իրենք կողմ են շուկայի բացմանը` թեկուզ անգամ պատմական հուշարձանի վերացման նախապայմանով, կարևորը իրենց աշխատատեղերի առկայությունն է:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են "Ալեքսանյան բարերար»: