3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական Կալվիա քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան: 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին: Սա հայ շախմատիստների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր օլիմպիադայում: Հիշեցնենք, որ 1-ին տուրում մեր գրոսմայստերները 3.5-0.5 հաշվով հաղթել էին Մոնղոլիային, իսկ 2-րդում 3:1 հաշվով պարտության էին մատնել Ուզբեկստանի հավաքականին:
Էստոնիայի հետ մրցավեճում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանը եւ Արտաշես Մինասյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Այս տուրում հաղթանակներ տոնեցին նաեւ առաջատարների խմբում գտնվող Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Իսրայելը, Բուլղարիան:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուկրաինան: Իսկ Հայաստանի հավաքականը 6-րդ հորիզոնականում է: 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցը կլինի Բոսնիայի հավաքականը: