Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց`1.5-2.5 հաշվով զիջելով Հնդկաստանին: 1-ին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհում վարկանիշով 3-րդ շախմատիստ Վիթվանաթան Անանդի հետ: Ոչ - ոքի խաղացին նաեւ Ռաֆայել Վահանյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ ահա Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց:

5-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ուկրաինայի հավաքականը: Հայաստանը նահանջել է 12-րդ հորիզոնական: 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Կանադայի հավաքականը: Մեր թիմը հանդես կգա հետեւյալ կազմով. Լեւոն Արոնյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան եւ Գաբրիել Սարգսյան: Չնայած արդեն Կալվե է ժամանել հավաքականի առաջատար Վլադիմիր Հակոբյանը, սակայն նա դեռ լիովին պատրաստ է օլիմպիադային, ուստի հավանաբար իր ելույթները կսկսի հաջորդ տուրից:

Ի դեպ Կալվե է ժամանել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: