Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՆԱՅՔ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Սպորտ

Հաղթանակ տոնեց նաեւ շախմատի կանանց Հայաստանի հավաքականը, որը 2,5-0,5 հաշվով առավելության հասավ Վյետնամի ընտրանու նկատմամբ: Մեր թիմից հաջողության հասան Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց:

Չինաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ռուսաստանին եւ ավելի ամրապնդվեց 1-ին հորիզոնականում: Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում տարած հաղթանակից հետո այժմ 8-րդ տեղում է եւ լավ հնարավորություն ստացավ պայքարել 3-րդ տեղի համար: