A
A
ԱՌՋԵՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականը խոշոր 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Կանադայի թիմին: Հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Առաջատար Ուկրաինան այս տուրում 2,5 - 1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը 3:1 հաշվով պարտության մատնեց Իսրայելի թիմին:
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 16,5 միավորով 8-րդ տեղում է: Իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ուկրաինայի հավաքականը, որին հաջորդում է Ռուսաստանը: