Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական վարկն ամբողջովին կմարվի

Տնտեսություն
451fe49194b8a9313b3dae4e5625bbd6

Ռուսական 500 մլն վարկը Կառավարությունը որոշել է մոտ օրերս ամբողջովին մարել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի վարկից 43.5 մլն ԱՄՆ դոլարն արդեն մարվել է:
Իսկ դա հնարավոր է դարձել Հայաստանի կողմից թողարկած 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրաբոնդերի ձեռքբերմամբ: Ի դեպ, դրանք ձեռք են բերել ֆինանսական կենտրոններից 152 ներդրող: Եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած ամբողջ գումարը սեպտեմբերի 30-ին արդեն փոխանցվել է ՀՀ Կառավարության հաշվեհամարին:

Ո՞րն է պատճառը, որ մեր Կառավարությունը որոշել է եվրաբոնդերով փակել ռուսական վարկը: Դավիթ Սարգսյանը նշեց, որ ռուսական վարկը լողացող տոկոսադրույքով էր, իսկ պարտքի մարումն իրականացվելու էր մայր գումարից, մինչդեռ եվրաբոնդերը ֆիքսված տոկոսադրույքով իրականացվող գործիք է:

Իսկ ո՞րն է եղել շարժառիթը, որ ՀՀ-ն որոշել է թողարկել եվրապարտատոմսեր: Ըստ նախարարի` գլխավոր պատճառն այն է, որ միջազգային չափանիշներով Հայաստանն այլեւս աղքատ չէ եւ տեղափոխվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու՝ ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ՝ Համաշխարհային բանկից, ոչ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից:Բացի այդ՝ եվրաբոնդերի թողարկումը, ըստ նրա, հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել երկրի արտաքին պարտքի ֆինանսավորումը: