Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցիների 71 տոկոսը օգտվում է բանկերից

Տնտեսություն
d0d64f8692667c2f3336cf6f04b91fa2

Ըստ «Գելափ ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից հոկտեմբեր ամսին արված հարցումների`մեր բնակչության 71 տոկոսը օգտվում է բանկերից. «1067 հարցվողների 18 տոկոսը լիովին վստահում է հայաստանյան բանկերին, 46 տոկոսը ավելի շուտ վստահում է, 24 տոկոսը չի կարող ասել, իսկ ահա 6 տոկոսը բացարձակ չի վստահում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման վիճակագրություն ներկայացրեց ընկերության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը: