Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն դրդում ավելի կտրուկ քայլերի (տեսանյութ)

Տնտեսություն
a702d38959285c5e094a3cd27b977c2a

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողներն ասում են, որ ԱԺ-ն իրենց դրդում է ավելի կտրուկ քայլերի։

ԲՀԿ-ական Վահան Բաբայանն այս առիթով ֆեյսբուքում գրել է. «Այսօր ևս մեկ անգամ իշխող մեծամասնությունը վերահաստատեց, որ իրենք շարժվում են բացառապես իրենց հայեցողությամբ, և ժողովրդի ձայնը իրենց համար լսելի չէ։ Ազգային Ժողովի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում Կուտակային կենսաթոշակային համակարգի և հատկապես պարտադիր բաղադրիչի դեմ, նույն ընթացքում ԱԺ նիստում չորս ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությամբ քվեարկության դրված փոփոխությունները չընդունվեցին քաղաքական մեծամասնության կողմից։
Սա միայն ապացուցում է, որ ամեն ինչ արվում է ոչ թե հանուն քաղաքացու բարեկեցության ու կենսամակարդակի բարձրացման, այլ ընդդեմ, իսկ այս պայմաններում, երբ առանց այդ էլ ժողովրդի համբերության բաժակը լցված է, իշխող մեծամասնության քայլերը նմանվում են արդեն քաղաքական մազոխիզմի, որի հետևանքները ցավոտ են լինելու ոչ միայն իրենց, այլև ամբողջ Հայաստանի համար»։