Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՒՏՈՒԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՑԸ

Սպորտ

Ռումինական ֆուտբոլի աստղ Ադրիան Մուտուն, որը կոկաին օգտագործելու համար որակազրկվել էր 7 ամսով, Հայաստան - Ռումինիա հանդիպումից 2 օր առաջ այնուամենայնիվ ժամանել էր Երեւան: Մուտուն խուսափում էր շփվել մամուլի հետ, իսկ Ռումինիայի պատվիրակությունը մինչեւ խաղը սկսվելը ժխտում էր այն փաստը, թե Մուտուն Երեւանում է:

Հանդիպումից 20-25 րոպե առաջ Մուտուն դուրս եկավ խաղադաշտ եւ վերջին մարզումը անցկացնող իր խաղընկերներին եւ մարզչին հաջողություն մաղթեց: Այնուհետեւ ողջունելով հայ մարզասերներին եւ Ռումինիայի պատվիրակությանը Ադրիանը չքվեց: