Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ ԷՐ

Սպորտ

Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին բնականաբար գոհ էր արդյունքից: Վերջապես նրա ղեկավարությամբ հայ ֆուտբոլիստները միավոր վաստակեցին: Կազոնին նշեց, որ դրական արդյունքից ուրախացել ենք բոլորս եւ շարունակելու ենք աշխատել ավելի մեծ հաջողությունների հասնելու համար:

Կազոնին ընդգծեց, որ Հայաստանի հավաքականի խաղում դրական առաջընթաց կար, իսկ մրցակցի մասին ֆրանսիացի մասնագետը ասաց հետեւյալը. «Չնայած Ռումինիայի կազմում բացակայում էին մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, այնուամենայնիվ մեր մրցակիցը ֆուտբոլային գերտերություն է, որին ես հաջողություն եմ մաղթում հետագա հանդիպումներում»: