A
A
Ո՞Վ Է ՀԱՓՇՏԱԿՈՂԸ
Աջակցիր «Ա1+»-ինՌուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի ժամանակ շատ խոսվեց մամուլի մասին, որն ի վերջո հանգեցրեց սկանդալի: «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը վրդովվելով իր թերթի հասցեին նախագահի կողմից հնչեցրած քննադատությունից, հարց տվեց, որի պատասխանը ստանալով եւս մեկ հարց փորձեց ուղղել, սակայն Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցերին եւ հայտնեց, որ Սուրեն Բաղդասարյանը հափշտակող է, ինչի մասին տեղեկացել է մամուլից:
Իսկ Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը ժամանակին ՀՖՖ մամուլի քարտուղարն էր, լավ գիտի, թե ով ինչ է հափշտակել, եւ կապացուցի այդ ամենը: