Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չգիտեն՝ ինչից են խոզերն անկում

Տնտեսություն
e99cff7588fabfab8080f9d3a1e4c0de

Լոռու մարզի Դսեղ գյուղում վերջին շրջանում անկել է 164 խոզ։ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը։ Երկու ամիս շարունակ Դսեղում խոզերի անկում է նկատվում։
«Անկման պատճառով գյուղում խոզերը քչացել են, համարյա խոզ չի մնացել։ Փորձաքննության տարել են, սակայն դեռ պատասխանները մեզ չեն հայտնել։ Ես քիչ առաջ խոսեցի Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանի հետ, ասաց, որ ինքն անձամբ է հետեւում, եւ պատասխանները լինելուն պես կուղարկի մեզ»,-նշեց պարոն Քոչարյանը։

Դսեղցիների կարծիքով, խոզերն անկում են կերի պատճառով։
Նույն վիճակն է նաեւ հարակից գյուղերում։ Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանի փոխանցմամբ՝ գյուղում խոզերի թիվը պակասել է տասով։ Սակայն, ըստ նրա, անկումը այս սեզոնին սովորական երևույթ է. «Միշտ էլ անկում են խոզերը, այլ կենդանի չկա, որ անկի՝ խոզերն են անկում։ Իսկ գյուղացիները վստահ են, որ խոզերի մոտ ժանտախտ է»,-ասաց Մարցի գյուղապետը։

Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են Դսեղ գյուղի խոզերի փորձաքննության արդյունքները։
«Խոզերի մոտ որեւիցե հիվանդություն չի հայտնաբերվել։ Պատճառը միգուցե եղանակային կամ հիգիենիկ պայմաններն են, բայց ոչ՝ հիվանդությունը»,-ասաց մամլո խոսնակը եւ հավելեց՝ սուր ինֆեկցիոն, ընդհանրապես ինֆեկցիոն հիվանդություններ չեն հայտնաբերվել։