ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտին է մոտենում Տիգրան Պետրոսյանի ինտերնետային մրցաշարը: Այսօր կայացած 5-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականը ուժերը չափեց Չինաստանի հետ: Մեր շախմատիստները կրկին հիասթափեցրեցին` պարտվելով 1.5 - 2.5 հաշվով:
Չնայած Գաբիրել Սարգսյանը հաղթեց Ժանգ Ժոնգին, սակայն դա բավարար չէր նույնիսկ ոչ-ոքիի համար, քանի որ Սմբատ Լպուտյանը եւ Արտաշես Մինասյանը պարտություններ կրեցին, իսկ Լեւոն Արոնյանը իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Սմբատ Լպուտյանը ինչպես եւ մեր հավաքականը 4-րդ անընդմեջ պարտություն է կրում: Իհարկե մրցաշարը ինտենետային է եւ միանշանակ եզրակացություններ անել չի կարելի է, սակայն այնհայտ է, որ Լպուտյանի մոտ խաղային անկում է նկատվում:
5-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը նույն հաշվով պարտության մատնեց Ռուսաստանին: Վաղը տեղի կունենա մրցաշարի եզրափակիչ 6-րդ տուրը, որից հետո տեղի կկայանա փակման արարողությունը: Վերջին տուրում Հայաստանի մրցակիցն է Ֆրանսիան: