ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Տիգրան Պետրոսյանի 75- ամյակին նվիրված շախմատի ինտերնետային մրցաշարը` Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի հավաքականը խիստ անհաջող հանդես եկավ: Մեր շախմատիստները մեկնարկային ոչ-ոքիից հետո 5 անընդմեջ պարտություն կրեցին եւ եզրափակեցին մրցարաշարային աղյուսակը:
Վերջին 6-րդ տուրում Հայաստանը 1.5 - 2.5 հաշվով պարտվեց Ֆրանսիային: Հայաստանը հանդես եկավ Լեւոն Արոնյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Գաբիրել Սարգսյան կազմով: Հատկապես անհաջող էր Սմբատ Լպուտյանի ելույթը, որը 1-ին տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան Դրեեւի հետ, հաջորդ 5-ում պարտություններ կրեց:
Հայաստանը վաստակեց ընդամենը 5.5 միավոր, մինչդեռ 1-ին տեղը գրաված Չինաստանը իր ակտիվում գրանցեց 14 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը բաժանած Ռուսաստանը եւ Ֆրանսիան Չինաստանին զիջեցին 1 միավորով: