Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սպորտ

2005թ. Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի կանոնադրությամբ` ֆուտբոլային ակումբները մինչեւ փետրվարի 10-ը պետք է մուծեին մուտքավճար, որպեսզի իրավունք ունենային մասնակցել տվյալ մրցաշարերին:

Սակայն 10 ակումբ դեռ չի կատարել պարտավորությունը, որից էլ կարելի է եզրակացնել, թե ինչ ծանր վիճակում է մեր ակումբային ֆուտբոլը: Ի դեպ, պահանջվող մուտքավճարը կազմում է 3-7 հազար դոլար, ինչը ֆուտբոլային ակումբների չափանիշներով այդքան էլ մեծ գումար չէ:

Բարձրագույն խմբից մուտքավճարը չի մուծել միայն «Լեռնային Արցախը»: Առաջին խմբի թիմերից` 9-ը, որոնց թվում է նաեւ «Արարատ-2»:

Նախկինում խոսակցություններ կային, որ «Լեռնային Արցախը» եւ «Արարատ-2»-ը նույն մարդիկ են ֆինանսավորում, եւ այսօրվա իրավիճակից դա ավելի է հիմնավորվում:

Կանոնադրության համաձայն `այս ակումբները պետք է տուգանվեն 500 հազար դրամով: Բացի այդ ,այն ակումբները, որոնք չեն մուծել գումարները, չեն մասնակցելու առաջիկայում մեկնարկող Հայաստանի գավաթի խաղարկությանը:

Հայաստանի անկախացումից հետո ֆուտբոլում նմանատիպ իրավիճակն արդեն ավանդույթ է դարձել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ կարելի է եզրակացնել, որ մի շարք ակումբներ, մասնակցելով առաջնությանը ,ոչնչով չեն նպաստի մեր ֆուտբոլի առաջընթացին: