A
A
ԱԷՐՈՖԼՈՏԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում մեկնարկեց շախմատի Աէրոֆլոտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ բազմաթիվ հայ շախմատիստներ: Առաջին տուրում A խմբում ընդգրկված Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Սեմեն Դվորիսին, Աշոտ Անաստասյանը` Եվգենի Նաջերին:
Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Արտաշես Մինասյանի հետ: Կես միավոր վաստակեցին նաեւ Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը: Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեց:
A խմբի 2-րդ հոսքում ընդգրկված Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի, իսկ Նելլի Աղինյանը հաղթեց: Արման Փաշիկյանը եւ Տիգրան Փոթանջյանը զիջեցին մրցակիցներին:
Մեր մյուս շախմատիստները հանդես եկան B եւ C խմբերում: Այսօր երեկոյան կավարտվի 2-րդ տուրը: