Բողոքում են ապահովագրական ընկերություններից (տեսանյութ)
2013 թվականին ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում վարկային կազմակերպությունների դեմ արձանագրվել է 5 բողոք: Այս մասին տեղեկացրեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նա նշեց, որ միևնույն ժամանակ գյուղատնտեսական վարկ տրամադրող կազմակերպությունների դեմ քիչ թվով բողոքներ են ստացել: Պատճառն, ըստ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավարի, այն է, որ գյուղացիների ֆինանսական գիտելիքների իրազեկվածության աստիճանը ցածր է: «Եթե գյուղացին վարկը վերցրել է որպես ֆիզակական անձ, նման գործեր քննել ենք, եղել է, որ վճիռը կայացրել ենք հօգուտ գյուղացու, կան բողոքներ, որոնք մերժվել են, որովհետև պահանջը եղել է չհամապատասխանող օրենքին», - ասաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավարը։ «Գյուղատնտեսական վարկ տրամադրող ընկերություններից բողոքը նույնն է`փոփոխվող տոկոսադրույքներ, տոկոսների մարման դեպքերի ուշացում», - մանրամասնեց Փիրուզ Սարգսյանը։ Նրա հաղորդմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը դժգոհում է ապահովագրական ընկերությունների դեմ։ Սարգսյանի տվյալներով՝ ապահովագրական ընկերությունների դեմ ստացվել է 591 բողոք։ Փիրուզ Սարգսյանը հայտեց, որ նախորդ տարիների համեմատ 2013 թվականին բողոքների թիվն աճել է։