Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

61 մլն դոլարի առևտրաշրջանառություն

Տնտեսություն
DSC0524

2013թ. Հայաստանի և Հնդկաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 61 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս մեր երկրում գործում է 20 ընկերություն հնդկական կապիտալով։ Այս մասին այսօր հայտարարվեց Հայաստան-Հնդկաստան դեղագործական ոլորտի գործարար համաժողովի ընթացքում։ Դեղագործական ոլորտը արտահանման կարևոր կետերից է։ Համաժողովի ընթացքում Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն վստահություն հայտնեց, որ հայ-հնդկական գործարար կապերն ապագայում էլ ավելի կխորանան. «Նման համաժողովները հնարավորություն կտան, որպեսզի համատեղ ձեռնարկություններ ստեղծվեն։ Ես վստահ եմ, որ գործարարների երկխոսությունը կտա իր դրական արդյունքը»,- նշեց դեսպանը։ Ելույթներով հանդես եկան հայ և հնդիկ գործարարներ՝ ներկայացնելով ոլորտի առավելություններն ու հեռանկարները։