Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Սպորտ

Ադրբեջանի շախմատի ֆեդերացիան կրկին դիմել է ՖԻԴԵ-ին, որպեսզի Լեռնային Ղարաբաղում նախատեսված շախմատային մրցաշարը չկայանա:

Ադրբեջանցիները նախկինում եւս նման միջոցներ էին ձեռնարկել 2004թ. կայացած Տիգրան Պետրոսյանի 75- ամյակին նվիրված մրցաշարը ձախողելու համար: Սակայն մրցաշարը կայացավ, իսկ որպես պատվավոր հյուր Արցախ ժամանեց աշխարհի նախկին չեմպիոն Բորիս Սպասկին:

Պետք է ընդգծել, որ նման քայլեր Ադրբեջանի կողմից կիրառվում են նաեւ այլ մարզաձեւերում: