Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը խոսեց հեղափոխությունից (տեսանյութ)

Տնտեսություն
tablet1

Այսօր ներկայացվեց հայկական առաջին պլանշետը` ԱրմԹաբը: Պլանշետի մասին իրենց հիացմունքը հայտնեցին ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս խոստովանեց, որ Հայաստանում նույնպես տեղի է ունենում հեղափոխություն, սակայն վիրտուալ. «Մենք պետք է կարողանանք շատ արդիական ձևով արձագանքել այդ հեղափոխությանը, և առաջին հերթին դա նշանակում է կրթական դաշտում օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները»։ Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնմիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը, Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը և այլք: Նրանց ներկայացրին առաջին հայկական պլանշետի առանձնահատկությունները և առավելությունները: Վահան Չակարյանը նշեց, որ հայկական պլանշետի մասնիկները դեռևս բերվում են դրսից. «Բացի մասնիկներից, նրա ամբողջ պարունակությունը ձևավորված է այստեղ` հայ մասնագետների կողմից: Այն ունի երկու հայկական օպերատորներ՝ «Արաքսն» և «Ոստանը», որոնք հիանալի աշխատում են: Մեր մոտակա պլանների մեջ մտնում է այն, որ մենք պետք է սկսենք շուտով արտաքին տեսքի ձևավորման համատեղ աշխատանքները, ինչպես նաև մայր պլատայի ձևավորման աշխատանքները, որը կկատարվի Հայաստանում»: