Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազի աղտոտվածության համար պատասխանատուն ՀայՌուսգազարդն է» (տեսանյութ)

Հասարակություն
-1300gXtESE

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Ա1+»-ի հյուրասրահում նշեց, որ գազը մեր երկրում աղտոտված է։ «Դեռ ավելին, սպառման ծավալներն են ավելացել՝ նույն քանակությամբ գազ օգտագործելիս։ Մենք պատրաստվում ենք այս հարցով դիմել կառավարությանը՝ անկախ հանձնաժողով ստեղծելու համար»,-ասաց պարոն Պիպոյանը՝ հավելելով, որ իրենք այլեւս կառավարությանը չեն դիմելու, քանի որ պետությունը խնդրի բացահայտման գործընթացում շահագրգիռ կողմ չէ։ Պարոն Պիպոյանի խոսքերով, գազի աղտոտվածությունը կարող է սպառնալ ընդհուպ մինչեւ անվտանգությանը։ Նա վստահ է, որ պատասխանատուն «ՀայՌուսգազարդն» է։